Shop

Մեր Մասին

Հարսանյաց օրը կարծես անցնի ակնթարթի պես, բայց հիշողությունները մնում են հավերժ։ Այս գաղափարն էլ դարձավ Luxor բրենդի ստեղծման ոգեշնչման աղբյուրը։ Մենք հավատում ենք, որ կյանքի ամենակարևոր պահերը արժանի են լինել անմոռանալի և շքեղ։

Luxor-ը հիմնադրվել է 2010 թվականին՝ իր առաջին հարսանյաց սրահը բացելով քաղաքի սրտում՝ Զաքյան 2 հասցեում։ Այդ ժամանակաշրջանում Luxor-ը դարձավ Հայաստանի առաջին և միակ հարսանյաց սրահը, որը ներկայացնում էր հարսանյաց զգեստների ամենալայն և բացառիկ տեսականին՝ ներառելով համաշխարհային ճանաչում ունեցող բրենդեր, ինչպիսիք են Pronovias, La Sposa, Rosa Clará, Yolan Cris և այլք։

Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին՝ մշտապես կարևորել ենք հաճախորդների կարծիքները, նրանց ցանկություններն ու ժամանակի թրենդերը։ Արդյունքում Luxor-ը ընդլայնել է իր գործունեությունը և տեղափոխվել ավելի մեծ ու ժամանակակից սրահ՝ Թումանյան փողոցում, որտեղ ներկայացվում է ոչ միայն հարսանյաց զգեստների, այլ նաև երեկոյան զգեստների և աքսեսուարների լայն տեսականի։

Արդեն 15 տարի է, ինչ Luxor-ը հանդիսանում է Հայաստանի հարսանյաց և միջոցառումների ոլորտի առաջատար բրենդը։ Մոտ 15,000 հաճախորդ վստահել են մեզ իրենց կյանքի ամենակարևոր օրերը՝ ընտրելով որակ, ճաշակ և պրոֆեսիոնալ մոտեցում։ Մեր նպատակն է ոչ միայն ապահովել յուրաքանչյուր հաճախորդի շքեղ տեսքը, այլև ազատել նրան միջոցառման կազմակերպման հոգսերից՝ տրամադրելով ամբողջական, համակարգված և բարձրակարգ ծառայություններ՝ զգեստներից մինչև միջոցառման ամբողջական կազմակերպում։

Մեր տեսլականը

Luxor-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մանրուք կարող է փոխել հիշողությունը։ Այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք զարգանալ՝ համադրելով միջազգային փորձը, հայկական նրբաճաշակությունը և ժամանակակից մոտեցումները։
Մենք այստեղ ենք՝ որպեսզի ձեր յուրահատուկ պահերը դառնան արվեստի գործ, իսկ հիշողությունները՝ հավերժ շողացող արժեք։

Luxor — որտեղ յուրաքանչյուր պահ դառնում է հավերժ հիշողություն։

Կարծիքներ

Մեր Instagram-ը

#luxor.wedding.salon

Image Newsletter